1Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ի fashion զրույց խորագրի հյուրն այս անգամ դերասանուհի  Անաիս Սարդարյանն է: Թեպետ դերասանուհին այնքան էլ չի հետևում նորաձևության թրենդներին, բայց սիրում է գեղեցիկ հագնվել:

– Ե՞րբ առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձևությամբ և որքանով է այն կարևոր քեզ համար:
– Եթե ինչ որ բան ինձ  դուր է գալիս, չեմ մտածում նորաձև է, թե ոչ, ինքս եմ որոշում: Հավատացեք՝ անգամ չգիտեմ, թե որ գույնն է այս սեզոն նորաձև։
–Ինչպե՞ս կբնութագրես ոճդ, ինչի՞ց ես ոգեշնչվում կերպարներդ ստեղծելիս:
-Հարմարավետություն. դա ամենակարևորն է: Շատ եմ տեղաշարժվում օրվա ընթացքում և անհարմար հագուստ չեմ կարող կրել:
-Ովքե՞ր են քո ֆավորիտ դիզայներները:
-Հայ դիզայներիներից չեմ օգտվում, Մոսկվայում եմ աշխատում ռուս դիզայներների հետ: Նրանք  մատչելի հագուստներ ունեն, ինչը չէի ասի հայ դիզայներների մասին՝  չնայած առանձնապես տեղյակ էլ չեմ մերոնցից, որովհետև երբեք չեմ օգտվել: Պատճառը միգուցե էլի զբաղվածությունս է , ժամանակ չունեմ նստել դիզայների հետ քննարկել հագուստը,  գնալ փորձելու,  գնում եմ միանգամից պատրաստի հագուստ և բավական մատչելի գնով:
–Որտեղի՞ց ես գնումներ կատարում:
-Որտեղից պատահի: Ինձ հաճախ կարելի է տեսնել երևանյան  մոլերում: Չեմ հասկանում, երբ ասում են լավ չի այդ խանութներից գնումներ կատարելը, քանի որ մատչելի հագուստով էլ կարելի է ճաշակով տեսք ունենալ, ճիշտ համադրություններ կազմել և հակառակը ՝թանկ խանութից կարելի է այնպիսի բան ձեռք բերել ու այնպես համադրել, որ անճաշակ լինի:
– Առաջին բանն, ինչին ուշադրություն ես դարձնում մարդու արտաքինում, ոճում:
– Սկզբում նայում եմ՝  ճաշակով է հագնված, թե ոչ. որովհետև  ճաշակով  մարդիկ ճաշակով են ամեն ինչում: Մարդը կարող է այնպես գույները համադրել, որ հիացնի ու դժվար թե ճաշակով մարդը սխալ գրքեր կարդա կամ ֆիլմեր նայի:  Չէ՞ որ դրանք էլ են ձևավորում ճաշակ:
-Նորաձևության կանոններ, որոնք սիրում ես խախտել:
– Հագնում էի շորիկներով բոթասներ, երբ դեռ նորաձև չէր, որովհետև հարմար էր:  Բարձրահասակ չեմ և  դա թույլ չի տալիս, որ միշտ կեդերով լինեմ՝ հակառակ դեպքում այդպես էլ կանեի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել