SOAD անդամ Ջոն Դոլմայանը հայտարարել է սիրիացի երեխա որդեգրելու ցանկության մասինPanARMENIAN.Net-ը գրում է.

System of a down խմբի հարվածային Ջոն Դոլմայանը տեղադրել է Instagram-ում Սիրիայում ընթացող պատերազմի ընթացքում տուժած երեխաներից մեկի լուսանկարը՝ գրելով, որ պատրաստ է որդեգրել նրան:

«Եթե որևէ մեկը տեղյակ է երեխայի ճակատագրից, խնդրում եմ հայտնել ինձ: Ես փնտրում եմ նրան: Եթե նա մահմեդական է, ես կդաստիարակեմ նրան որպես մահմեդական», - գրել է նա:

Սիրիայում 2011 թվականից ի վեր ընթացող պատերազմում զոհվել է ավելի քան 450 հազար մարդ: Նրանցից 50 հազարը երեխաներ են: Միայն հոկտեմբերին, ոչ պաշտոնական տվյալներով, զոհվել է ավելի քան 1000 մարդ:

Սեպտեմբերի վերջին Հալեպում ընթացող մարտերում զոհվել էր 338 մարդ, նրանցից 100-ը՝ երեխաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել