Հայաստան-Չեռնոգորիա. դրամա ժանրի ֆիլմը` հեփի էնդովNewmag.am-ը գրում է.

Սա անսպասելի, բայց սպասված հաղթանակ էր, որը հայ երկրապագուն չէր տեսել ավելի քան 3 տարի: Հայաստանի ազգային հավաքականի անհավանական քամբեքը ստացվեց Արթուր Պետրոսյանի հենց առաջին խաղում: Համահեղինակին, գուցե` հենց հեղինակին` լրագրողները դիմավորեցին ծափերով:

Արթուր Պետրոսյան. – «Սա Արթուր Պետրոսյանի հաղթանակի չէր. սաբոլորիս հաղթանակն էր»:

Բայց ինչպես ու ինչ գնով տրվեց այդ հաղթանակը: Այն սկսվեց օրհներգից: Բոլորը միաբերան: Խմբի առաջատար, դիմակայության ֆավորիտ Չեռնոգորիային Հայաստանի ընտրանին պարտվեց առաջին խաղակեսում: Ընդ որում, երկու գնդակն էլ մրցակիցը խփեց մեր ֆուտբոլիստիների կոպիտ սխալներից հետո: Եթե առաջին դեպքում դարպասապահ Արսեն Բեգլարյանի տեսադաշտը փակ էր եւ Դամիր Կոյաշեւիչը ամբողջ ուժով ռմբահարեց դարպասը, ապա երկրորդ գնդակի ժամանակ անթույալտրելի սխալ արեց Լեւոն Հայրապետյանը:

Խաղակեսը զիջեցինք 0-2

Կարծես` դերակատարները փոխվել էին, բայց սցենարը մնացել էր նույնը: Ու ամենակարեւոր պահին խաղի ընթացքն իր վրա վերցրեց ռեժիսորը` Արթուր Պետրոսյանը: Ինչ խոսեց, ինչ փոխեց ու հասկացրեց ֆուտբոլիստներին հանդերձարանում` գիտեն իրենք. հավաքականը երկրորդ խաղակեսում դաշտ մտավ 180 աստիճան շրջված: Գնդակին բացահայտ տիրելը, վստահությունը գրոհելիս ու պաշտպանվելիս, տակտիկական փոփոխություններն ու մանր դետալները: 15 րոպեանոց դադարի ժամանակ հավաքականը ռեստարտ եղավ, ու ներկայացավ այլ դեմքով:

Խաղադաշտում իր ցուցադրած փայլուն ֆուտբոլը, անցումն ու պատ խաղարկումը Կորյանի հետ. Արտակ Գրիգորյանը սկիզբ դրեց քամբեքին: Հավաքականը ճնշում էր մրցակցին բոլոր առումներով, ինչն արտացոլվեց Վարազդատ Հարոյանի գոլով: Թվում էր, թե լավ խաղով բավարարվելու էինք մեկ միավորով: Բայց հետո հարված` որը ոտքի հանեց բոլորին:

Դրամա ժանրի ֆիլմը` հեփի էնդով: Հայաստանի հավաքականը վաստակեց առաջին միավորները եւ շրջանցեց Ղազախստանին` դուրս գալով 5-րդ հորիզոնական:

Արթուր Պետրոսյան. – « Ես հավատում էի: Հանգիստ մթնոլորտ էր, տղաներին ասացի, որ ոչինչ կորած չէ, պետք է հավատալ: 80 րոպե գոհ եմ թիմի խաղից: Կարգապահություն կար: 0:2-ն մեզ ուժ տվեց. կորցնելու բան չունեինք: 3 պարտությունից հետո կաշկանդվածություն էր զգացվում: Տղաները հերոսություն արեցին»

Հավաքականում մթնոլորտը փոխված է, երկրպագուն ստացավ իր ուզած ֆուտբոլը: Հաջորդ խաղը մեր ընտրանին կանցկացնի մարտի 26-ին` Երեւանում ընդունելով Ղազախստանի հավաքականին: Երկրպագուն ցանկանում է դիտել նույն ֆիլմը, այլ սցենարով ու ավելի համոզիչ ավարտով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել