Armtimes.com-ը գրում է.

Նովի Սադում շարունակվող Եվրոպայի ակումնային առաջնությունում տեղի ունեցան 6-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 6-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Թեյմուր Ռաջաբովի հետ: Ոչ-ոքի ավարտվեց նաև Արոնյանի «Պադովա» ակումբի մրցամարտը  «Օդլար Յուրդու» թիմի հետ:

Տղամարդկանց առաջնության աղյուսակը գլխավորում է «Ալկալոիդ»  ակումբը, որն իր ակտիվում գրանցել է 11 թիմային միավոր: Երկրորդ հորիզոնականում է ընթանում «Մեդնի Վսադնիկ» ակումբը, որը վաստակել է 10 թիմային միավոր: Նույնքան միավոր վաստակած Մոսկվայի թիմը ընթանում է 3-րդ հորիզոնականում: Վաստակած 9 միավորով «Պադովա»-ն գտնվում է 6-րդ հորիզոնականում:

Կանանց մրցաշարի 6-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Եկատերինա Կովալևսկայայի հետ, իսկ նրա ակումբը  հաղթեց Մոսկվայի թիմին:
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Մոնտե Կառլոյի «Սերկլ դ’Եշակ» ակումբը, որն իր ակտիվում գրանցել է 12 թիմային միավոր: Երկրորդ հորիզոնականում ընթացող «ՆՈՆԱ» ակումբը վաստակել է 9 թիմային միավոր, իսկ «Յուգրա» ակումբը վաստակած 8 թիմային միավորով ընթանում է երրորդ հորիզոնականում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել