Elq.am-ը գրում է.
Նոյեմբերի 10-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ոստիկանը ոստիկանության Էրեբունու բաժին զեկուցագիր է ներկայացրել, որ «Սասունցի Դավիթ» կայարանի տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ իրենց է մոտեցել մի տղամարդ եւ հայտնել, որ կայարանի գծերի մոտ՝ վագոն-տնակում, անշարժ ընկած տղամարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վագոն-տնակում հայտնաբերել են անձը չպարզված մոտ 40 տարեկան տղամարդու դիակ: Արտաքին զննությամբ դիակի շրթունքին առկա էր վերք:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դիակը ինքնությունը պարզվել է՝ 57-ամյա Գագիկ Ներսիսյան: Նոյեմբերի 11-ին ստացված բժշկական եզրակացության համաձայն՝ Գագիկ Ներսիսյանը մահացել է ներգանգային վնասվածք` գլխուղեղի դիֆուզ վնասվածքից: Նոյեմբերի 11-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ