Այսօր Աժ-ում տեղի ունեցած միջադեպը ակնհայտ խոսում է առանձին մարդկանց՝ իրականությունից կտրված լինելու, այն անհամարժեք ընկալելու եւ ցանկալին իրականություն մատուցելու անհագուրդ ցանկության մասին: Բայց սա բավական չի, իրենք փորձում եմ իրենց կամքը փաթաթել ՀՀ մյուս քաղաքացիների վզին:
ՀԱԿ-ի, Նիկոլի ու «Ժառանգության» պատգամավորների վարքը ուղղակի կրկնօրինակում է բոլշեւիկների վարքագիծը, երբ լինելով փոքրամասնություն՝ խոսում էին ողջ ժողովրդի անունից, որի հետեւանքները, կարծում եմ, բոլորին են հայտնի:
Ի՞նչ կեղծիքների մասին է խոսքը, երբ
1. չկա գեթ մեկ ՏԸՀ եւ ԸԸՀ-ի արձանագրություն, որի տակ բացակայի հանձնաժողովի անդամներից մեկի ստորագրությունը
2. ոչ մի արձանագրության կցված չի եւ հետեւաբար բացակայում է որեւ է հատուկ կարծիք
3. ՏԸՀ 40% -50% բացակայւոում էին ընդդիմադիր թեկնածուների, այդ թվում «Ժառանգության» վստահված անձինք:
Եվ այսքանից հետո իրենք համարձակվում են խոսել բացահայտված «ընտրակեղծիքների» եւ իրենց «հաղթած» թեկնածուի մասին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/edgarrhakobyan/posts/10151538800781528
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել