ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական առաջնահերթությունները կարող են հեռացնել Ամերիկան հիմնական եվրոպական սկզբունքներից։ Այս մասին Deutsche Welle հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։

«Մեր շահերից է բխում համագործակցության շարունակությունը, սակայն հնարավոր է, որ նրա (Թրամփի) քաղաքական առաջնահերթությունները կհեռացնեն Ամերիկան հիմնական եվրոպական սկզբունքներից»,-ասել է Մոգերինին։

Նա հավելել է, որ ԱՄՆ հաջորդ նախագահի քաղաքականությունում առաջնահերթությունները դեռևս նոր պետք է սահմանվեն, և դրա հիման վրա «մենք կտեսնենք, թե որտեղ են համընկնում եվրոպական և ամերիկյան շահերը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել