168.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է ԱԱ2018ի ընտրական փուլում Չեռնոգորիայի ընտրանու դեմ խաղում 3:2 հաշվով տարած հաղթանակը: «Շատ հպարտ եմ և երջանիկ, որ այսօր հաղթեցինք։
Պարտվում էինք հաշվի մեջ, սակայն չհանձնվեցինք։ Այս խաղում անհավանական ոգու ուժ ցուցադրեցինք և շատ կարևոր երեք միավոր վաստակեցինք մեր նորանշանակ մարզչի գլխավորությամբ», թվիթերյան իր էջում գրել է Մխիթարյանը։
Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում էր 0։2 հաշվով, սակայն արդյունքում խաղի վերջին վայրկյանին խփած գոլի շնորհիվ հաղթանակ կորզեց։
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/11/12/715333.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել