«Առողջապահության նախարարության աշխատակիցների առաջ պահանջ Է դրվել աշխատել իրենց չխնայելով։ Բանն այն Է, որ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, գերատեսչության աշխատակազմի անդամներին կամ առնվազն նրանց մի մասին հանձնարարվել Է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ աշխատակազմի ղեկավարին ներկայացնել, թե ինչ աշխատանք են կատարել նախորդ 15 րոպեի ընթացքում։ Երեկ, երբ այս և այլ տեղեկություններ փորձեցինք ճշտել առողջապահության նախարարությունից, մեզ պատասխանեցին, որ աշխատակազմի ղեկավարը քննարկման Է և որ ավելի ուշ նա ինքը մեզ հետ կապ կհաստատի՝ պատասխանելու հետաքրքրող հարցերին։ Արայիկ Բաղրյանից, սակայն, ողջ օրվա ընթացքում զանգ չստացանք։
Մեր ունեցած մեկ այլ տեղեկության համաձայն, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նախարարությունում, ի դեպ, աշխատանքային օրերին ու ժամերին անգլերեն Է պարապում։ Դասավանդողն անձամբ Է այցելում գերատեսչություն։ Այս լուրի վերաբերյալ նույնպես նախարարությունից պաշտոնական մեկնաբանություն չստացանք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։