ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման ուղևորվում է այդ պաշտոնում վերջին միջազգային շրջագայության։
Վեցօրյա ուղևորության ընթացքում, որը կսկսվի նոյեմբերի 14-ին, նա կփորձի հանգստացնել համաշխարհային առաջնորդներին, ովքեր անհանգստացած են նախագահական ընտրություններում միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակով՝ հայտնել է ազգային անվտագության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը։
«Մենք սպասում ենք, որ ուր էլ գնանք, ամեն անգամ գլխավոր թեման լինելու են ընտրությունները»,-ասել է Ռոդսը։
ԱՄՆ գործող նախագահը ծրագրում է հանդիպել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ Բեռլին այցի ժամանակ։ Նա նաև կայցելի Հունաստան և երկկողմ հանդիպում կանցկացնի Չինաստանի առաջնորդի հետ Պերուում Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գագաթաժողովի ժամանակ։
Այդ ուղևորությունը պետք է ընդգծի, որ ԱՄՆ-ը միշտ պահպանել է դաշնակցությունը Եվրոպայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ։
«Կան որոշ բաներ, որոնք մենք վերապրել ենք տասնամյակների ընթացքում»,-նշել է Ռոդսը՝ հավելելով, որ նոր վարչակազմ ինքը կսահմանի իր առաջնահերությունները։



