«Շան կեր, զուգարանի թուղթ, կոկորդի բժիշկ մոմ. Անդրանիկի փողոցում տեղակայված դեղատներից մեկի վաճառասեղանին փակցված են հաճախորդների զավեշտալի պահանջները։
«Բարև Ձեզ, ինձ մի հատ բթի Ստալին կտա՞ք», «Բարև Ձեզ, 911– ի бродяга կտա՞ք», «Հավերիս համար Վիագրա կտա՞ք, էս 6 ամիս Է՝ չեն ածում, ասել են՝ Վիագրա տամ», այսպես վաճառողուհին գրի Է առել, թե ինչ հարցով են երբեմն մարդիկ դիմում իրեն՝ այդպիսով զգուշացնելով ներս մտնողին, որ «Սալին» դեղի փոխարեն Ստալին չեն ուզում, հավերի ձու ածելու համար «Վիագրան» պիտանի չի, իսկ 911-ի Бадяга Է լինում սովորաբար։
Անվստահությունն այնքան է մեծացել, որ դեղատան աշխատողից պահանջում են հղիության թեստը փորձել, տեսնել աշխատում Է, նոր տալ, բողոքում են, որ ձողիկը դնում են բերանում, անմիջապես հալում է, չեն հասցնոմ բժշկի ասած ցուցումները կատարել և ուզում են ամենաանհավանական տնտեսական, կենցաղային ապրանքները, որոնք կապ չունեն դեղատան և բժշկության հետ առհասարակ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։