Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes Benz E» մակնիշի 34 RZ 418 պ/հ (վարորդ՝ 1978 թ. ծնված Է. Մ.) և «ВАЗ-2107» մակնիշի 34 ZF 637 պ/հ (վարորդ` 1987 թ. ծնված Վ. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «ВАЗ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1987 թ. ծնված Ք. Պ.-ը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



