«Մեր տեղեկություններով՝ առողջապահության նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվելու են։ Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ նախարար Լևոն Ալթունյանը փոխնախարար Վահան Պողոսյանին առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Բայց Աժ նախագահի հովանավորյալ, բիզնես-գործընկեր հնաբնակ փոխնախարարից ազատվելն այդքան էլ հեշտ չէ, այնպես որ, որպես կոմպրոմիսայրն տարբերակ, պայմանավորվել են Վահան Պողոսյանին անգործ չթողնել, նրան կնշանակեն առողջապահության նախարարության ենթակա հիմնարկներից մեկի ղեկավար։ Այժմ փնտրում են, թե որտեղ։ ԱՆ-ից տեղեկացանք, որ Ալթունյանը մինչ օրս 1 օգնական է բերել, 4 խորհրդական, որոնց մի մասը հասարակական հիմունքներով են աշխատում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել