Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կաթոլիկ եկեղեցու անունից ներողություն է խնդրել բոլոր աղքատներից, որոնցից երես են թեքում քրիստոնյաները, և նրանց կոչ է արել մշտապես պահպանել մարդկային արժանապատվությունը.
«Ես ներողություն եմ խնդրում այն քրիստոնյաների համար, որոնք, հանդիպելով աղքատ մարդու կամ շրջապատի աղքատության հետ, երես են թեքել նրանցից»։
Հաղորդվում է, որ Վատիկանում պապի այդ հայտարարությանը ներկա են գտնվել 22 երկրներից ժամանած մոտ 4000 աղքատ, որոնք հետևել են նաև Գթության հոբելյանի շրջանակներում պապի արած աղոթքին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



