«Բարի օր, տիկնա՛յք և պարոնա՛յք: Երեկ՝ մինչև ձայների հաշվարկի ավարտը, ես մի տեսանյութ նկարեցի, որը հավանաբար ձեզնից շատերը դիտել են, և որում ես դիմում էի ամերիկացի ժողովրդին: Անկախ այն բանից, թե ում կողմն եք եղել դուք ընտրությունների ժամանակ, անկախ այն բանից՝ հաղթել է ձեր թեկնածուն, թե ոչ, առավոտյան, միևնույնն է, արևը ծագելու է:

Եվ սա այն կանխագուշակումներից մեկն էր, որը կատարվեց: Արևը ծագեց: Ես գիտեմ, որ շատերի համար սա երկար գիշեր էր: Այդ թվում՝ նաև ինձ համար: Անցած գիշեր ես հնարավորություն ունեցա զրուցելու նորընտիր նախագահ Թրամփի հետ և շնորհավորելու նրան ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Կարծես թե դա առավոտյան 3:30-նն էր: Ես օգտվեցի առիթից, որպեսզի նրան հրավիրեմ Սպիտակ տուն՝ նախագահական լիազորությունների հաջող փոխանցումն ապահովելու համար:

Հիմա արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նորընտիր նախագահի և իմ միջև որոշակի անհամաձայնություններ կային: Բայց հիշեք, որ 8 տարի առաջ նմանատիպ անհամաձայնություններ կային նախագահ Բուշի և իմ միջև: Բայց Բուշի թիմը մեծ պրոֆեսիոնալիզմ դրսևորեց և սահուն կերպով կազմակերպեց իշխանության փոխանցումը: Այս աշխատանքում միանգամից պարզ է դառնում, որ նախագահի և փոխնախագահի դերն ավելի կարևոր է, քան սեփական հայացքները:

Այդ իսկ պատճառով ես իմ թիմին հանձնարարեցի հետևել այն օրինակին, որը ցույց տվեց Բուշի թիմը ութ տարի առաջ, և ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի նորընտիր նախագահին լիազորությունների փոխանցումը հաջող ընթանա, քանի որ մենք բոլորս նրան հաջողություն ենք մաղթում երկրի միավորման և կառավարման գործում: Իշխանության խաղաղ փոխանցումը մեր դեմոկրատիայի գլխավոր առանձնահատկություններից մեկն է համարվում: Եվ մոտական մի քանի ամիսների ընթացքում մենք մտադիր ենք դա ցույց տալ ողջ աշխարհին:

Անցած գիշեր ես հնարավորություն ունեցա զրուցելու նաև Հիլարի Քլինթոնի հետ և լսեցի նրա դիտողությունները: Դժվար է չհպարտանալ նրանով: Նա բացառիկ կյանքով է ապրում՝ իրեն ամբողջովին նվիրելով հասարակությանը ծառայելուն: Նա հիանալի առաջին տիկին է եղել: Նա Նյու Յորքի համար անկրկնելի սենատոր է եղել: Եվ դժվար է ավելի լավ պետքարտուղարի պատկերացնել, քան նա էր: Ես հպարտանում եմ նրանով: Շատ ամերիկացիներ նրանից օրինակ են վերցնում: Նրա թեկնածության առաջադրումը պատմական նշանակություն ուներ: Նա միտված է մեր երկրի աղջիկներին հասցնել այն միտքը, որ նրանք կարող են քաղաքական գործունեության մեջ մեծ բարձունքների  հասնել: Ես համոզված են, որ նա և նախագահ Քլինթոնը կշարունակեն իրենց իրենց գործն այստեղ՝ ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում:

Յուրաքանչյուր մարդ տխրում է, երբ իր կողմնակիցը պարտվում է ընտրություններում: Բայց հաջորդ օրը ևեթ մենք պետք է հիշենք, որ վերջին հաշվով բոլորս էլ մի թիմի մեջ ենք: Սա պայքար է նույն պատերի ներսում: Մենք առաջին հերթին դեմոկրատներ չենք: Մենք առաջին հերթին հանրապետականներ չենք: Մենք առաջին հերթին ամերիկացիներ ենք: Մենք առաջին հերթին հայրենասերներ ենք: Մենք մեր երկրի համար ամենալավն ենք ցանկանում: Սա այն է, ինչ ես անցած գիշեր լսեցի պարոն Թրամփի ելույթի մեջ: Սա այն է, ինչ ես լսեցի նրա հետ ուղիղ զրույցում: Եվ սա ինձ ուրախացրեց: Սա այն է, ինչ պետք է երկրին՝ միասնականության զգացում, մասնակցության զգացում, հարգանք մեր պետական հաստատությունների, մեր կենսակերպի, իրավական նորմերի և միմյանց նկատմամբ: Ես հուսով եմ, որ նա կպահպանի այս ոգին լիազորությունների փոխանցումից հետո, և ես հուսով եմ, որ հենց այսպես նա կսկսի իր կառավարումը:

Ես նաև իմ թիմին ասացի, որ չհուսաատվեն, քանի որ այն հիանալի աշխատանքը, որ նրանք արեցին օր-օրի, առանց շեփորահարման, առանց մեծ ուշադրության գրավման (աշխատանքը գործակալությունում, քաղաքականության համակարգում, որը լավացնում է կառավարության աշխատանքը՝ այն դարձնելով առավել օպերատիվ, առավել էֆեկտիվ), նոր նախագահին կթողի ավելի ուժեղ ու լավ երկիր, քան ութ տարի առաջ էր:

Այնպես որ ընտրություններում հաղթանակը կամ պարտությունն է միշտ եղել մեր առաքելությունը: Դա եղել է մեր առաքելությունը առաջին իսկ օրերից: Իմ թիմի յուրաքանչյուր անդամ պետք է առանձնահատուկ հպարտ լինի նրանով, ինչի որ հասել է, բոլոր ամերիկացիների պես, որոնց հետ հանդիպելու հնարավորություն է ինձ ընձեռվել, և ովքեր ամեն օր աշխատում են այս առաջընթացի համար: Ուսուցիչները՝ դպրոցներում, բժիշկները՝ շտապօգնության կլինիկաներում, փոքր բիզնեսը, որոնք իրենց ողջ ունեցածը ներդնում են նոր գործի համար՝ ապահովելով արժանապատիվ շփում իրենց աշխատակիցների հետ: Այն ողջ կարևոր աշխատանքը, որն անում են մայրերը, հայրերը, ընտանիքներն ու կրոնական համայնքները յուրաքնաչյուր նահանգում: Այս ամենը միության կատարելագործման համար տարվող աշխատանք է:

Սա կատաղի և երկար պայքար էր: Այսօր մեր համերկրացիներից շատերը ուրախ են: Շատերը՝ ոչ այդքան: Բայց հենց սա է նախընտրական պայքարի բնույթը: Սա դեմոկրատիայի բնույթն  է: Դա դժվար է լինում, երբեմն՝ վիճելի և աղմկահարույց գործերով, և ոչ միշտ ոգևորող: Բայց ես ցանկանում եմ, որպեսզի այն երիտասարդները, ովքեր առաջին անգամ են զբաղվում քաղաքականությամբ և հնարավոր է հիասթափված են արդյունքներով, իմանան, որ պետք է պահպանել ոգեշնչվածությունը: Չընկնել ցինիզմի գիրկը: Երբեք մի՛ մտածեք, որ դուք ի վիճակի չեք ինչ-որ բան փոխելու: Ինչպես այսօր առավոտյան ասաց Քլինթոնը, ճիշտ գործի համար պայքարն արժե դրան:

Երբեմն դուք պարտվում եք վեճը, երբեմն էլ՝ ընտրությունները: Այս պետության ընտրած ուղին երբեք ուղիղ չի եղել: Մենք զիգզագներ ենք արել, երբեմն շարժվել ենք մի ուղղությամբ, որը որոշ մարդիկ համարել են առաջ, որոշներն էլ՝ հետ: Դա նորմալ է: Ես նախկինում էլ եմ պարտվել ընտրությունները: Այդպես հաճախ լինում է քաղաքականությունում: Մենք ներդնում ենք մեր ողջ ջանքերը, որպեսզի մարդկանց ապացուցենք մեր ճշմարտացիության մեջ: Հետո մարդիկ քվեարկում են: Իսկ հետո, եթե մենք պարտվում ենք, այդժամ մենք սովորում ենք մեր սխալների վրա, խորհրդածում ենք, բուժում ենք վերքերն ու նորից դուրս գալիս արենա: Գնում ենք ընդառաջ: Հաջորդ անգամներին մենք ավելի մեծ ջանքեր ենք ներդնում:

Սակայն բանն այն է, որ մենք բոլորս առաջ ենք շարժվում՝ ակնկալելով մեր համերկրացիների բարեխղճությունը, քանի որ այդ բարեխղճությունը կարևոր դեր է կատարում դեմոկրատիայի կենսունակության համար: Եվ այդպես այս երկիրը առաջ է գնացել 240 տարի: Այդպես ենք մենք հանել արգելքներն ու ազատութուն տարածել ողջ աշխարհով: Այդպես ենք մենք ընդարձակել մեր քաղաքացիների հիմնարար իրավունքները: Այդպես մենք շատ բանի ենք հասել:

Հենց դրա համար եմ վստահ, որ մենք՝ ամերիկացիներս, կշարունակենք զարգանալ նաև հետագայում: Ես կներդնեմ ողջ ուժերս, որպեսզի հաջորդ նախագահը հաջողության հասնի: Ես նախկինում էլ եմ ասել, որ այս աշխատանքը նման է էստաֆետայի. դուք վերցնում եք փայտիկը, ողջ ուժով վազում եք այն հույսով, որ այն փոխանցելուց հետո մի փոքր առաջ կանցնեք, կունենաք ոչ մեծ, բայց առաջընթաց: Ես ցանկանում եմ ասել, որ մենք դրան հասել ենք, և ես ցանկանում եմ վստահ լինել նրանում, որ իշխանության փոխանցումը ճիշտ է կատարվել, քանի որ մենք վերջին հաշվով միևնույն թիմում ենք: Շնորհակալ եմ բոլորիցդ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել