Lurer.com-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի կարծիքով Հայաստանի հավաքականը միշտ է ձգտում հաղթանակի:

«Ես շատ ուրախ եմ թիմի հաղթանակի և խփած գոլի համար: Կարողացանք մի քանի տարի հաղթանակ չունենալուց հետո հաղթել: Հայաստանը միշտ էլ շարունակում է պայքարել աշխարհի առաջնության ընտրական փուլում: Առաջին կեսից հետո հանդերձարանում ամբողջ թիմը հավատում էր հաղթանակին: Եթե չհավատայինք չէինք հասնի հաղթանակի»,-ասաց Հարոյանը:

Հայաստանի հավաքականը երկար դադարից հետո վերջապես հաղթանակ տոնեց: Աշխարհի առաջնության ընտրական փուլում 3:2 հաշվով գերազանցեց Չեռնոգորիային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել