Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է սպառնալիքի տակ դնել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի փոխհարաբերությունները։
Այդ մասին Լյուքսեմբուրգում կազմակերպված «Եվրոպայի շինարարներ» կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը.
«Թրամփի ընտրվելը կարող է խնդիրներ ստեղծել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացման համար։ ԵՄ-ի ղեկավարությունն այժմ պետք է Թրամփին բացատրի, թե ինչ է միասնական Եվրոպան և ինչպես է աշխատում այն»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել