Ես չեմ կիսում այն տեսակետը, որ պաշտոնանկ արվող քաղաքապետերն ու չինովնիկները, ինչպես նաև այն չինովնիկները, որոնք դեռ պաշտոնանկ են արվելու ընտրությունների արդյունքում, արժանանում են այդ բախտին, որովհետև իրենց վերահսկողության տակ գտվող տարածքներում Սերժ Սարգսյանը պարտվել է Րաֆֆուն, այն էլ որովհետև այդ չինովնիկները ինչ-որ արդար ընտրությունների մթնոլորտ են ապահովել... Բնավ։
Եթե ուշադիր նայենք պաշտոնանկ արվածներին ու այն անուններին, որոնց թեկնածությունները շրջանառվում են առաջիկա պաշտոնանկությունների կոնտեքստում, ապա կտեսնենք, որ ոչ մի արդար մթնոլորտ ստեղծողներ էլ չկան, ընդհակառակը, որպես կանոն շրջանառվում են ամենազոռբա ու անտաշ կերպարների անունները, ու եթե նրանց դերն ենք քննարկում տվյալ տարածքներում Սերժ Սարգսյանի պարտության հարցում, ապա պարտության պատճառը եղել է ոչ թե նրանում, որ նրանք վատ են «աշխատել», այլ որ նպաստել են դրան՝ իրենց կամ իրենց մերձավորերի լկտի վարքով, հիմար հարցազրույցներով, կռիվ-ղալմաղալներով ու ցանկացած այլ բանով, որով վնասել են Սարգսյանի հեղինակությանը տեղի ընտրազանգվածի մոտ։
Կից նյութը`այստեղ