«Ես»-ն առիթ ունեցել է անդրադառնալու Միհրան Ծառուկյանի և Շուշաննա Թովմասյանի հավանական գաղտնի սիրավեպին և հերքելու այդ լուրը: Պատմել ենք նաև, որ երբ մեր ֆեյսբուքյան էջում հարցում էինք արել՝ ընթերցողներին առաջարկելով գուշակել՝ ու՞մ սիրո պատմության բացառիկ անդրադարձն է լինելու «Ե՞ս Yes!» ամսագրի հունվարյան համարում, շատ ընթերցողներ գրել էին՝ Միհրան Ծառուկյանի և Շուշաննա Թովմասյանի: 

 Թեև շատերն ուրախացան՝ իմանալով, որ բացահայտել ենք Արամեի և Աննայի սիրո պատմության մանրամասները, Միհրանի և Շուշաննայի երկրպագուները, կարծես թե, չեն հաշտվում դրա հետ:) Նրանք ֆոտոշոփի արդյունքում փոխել են «Ե՞ս Yes!»-ի ֆոտոշարքը Արամեի և Աննայի հետ՝ պատկերացնելով, որ դա Միհրանի և Շուշաննայի լուսանկարն է :) 

 Նշենք, որ երկրպագուները միշտ էլ կապել են հայտնի մարդկանց ճակատագրերը, նրանց տվել իրենց համար ցանկալի մարդկային կերպարն ու «գծել» կյանքի ուղին, սակայն Միհրանն ու Շուշաննան եզակի են այնքանով, որ չնայած բազմիցս հերքել են իրենց սիրային կապի մասին բամբասանքները, երկրպագուները շարունակում են կապել նրանց ճակատագրերը՝ կարծելով, որ նրանք պարզապես թաքցնում են հարաբերությունները:

 

 Ani Ros-ի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել