Image result for туркмены в игилՄի քանի ամիս առաջ Իրաքում բնակվող թուրքմեն զինյալները ցուցադրական տեսաուղերձներով քաջալերում էին ադրբեջանցի «եղբայրներին» և հավաստիացնում, որ «ԴԱԻՇ»-ի դեմ պայքարից հետո հերթական «պայքարը» կմղեն Ղարաբաղում՝ կռվելով ադրբեջանցի եղբայրների հետ: Սակայն հենց այդ ժամանակ էլ պարզ էր, որ թուրքմենների կողմից նմանատիպ քայլերի իրական նպատակը իրենց համար օգնության ուղիներ և աղբյուրներ փնտրելն էր, ինչն այդպես էլ չստացվեց:
Իրաքի թուրքմենաբնակ շրջաններում ընթացող ռազմագործողությունները, անշուշտ, չափազանց ծանր վիճակի մեջ են դրել թուրքմեն զինյալներին: Թուրքմենների շուրջ սեղմվող օղակը ստիպել է, որպեսզի նրանց կողմից անկեղծ հայտարարություններ հնչեն՝ «եղբայների» վարքի վերաբերյալ: Իրաքի խորհրդարանում թուրքմենաբնակ Քիրկուքից ընտրված պատգամավոր Արշադ Սալիհին, խոսելով թուրքմենների վիճակի մասին, հայտարարել է. «Աշխարհի ոչ մի երկիր Քիրկուքին օգնություն չցուցաբերեց… Թուրքիան էլ է մեզ մոռացել: Իսկ Ադրբեջանն ընդհանրապես մեզ լքել է: Բազմիցս Ադրբեջանի իշխանություններին ձայն ենք հղել, որ «այստեղ քո ժողովուրդն է», սակայն մինչ այժմ մեզ հետ պատահածների առնչությամբ Իլհամ Ալիևից քննադական հայտարարություն անգամ չենք տեսել…»:
Այսպիսի իրողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հաճախակի կրկնվող «թուրքական աշխարհի միասնությունը» միֆ է և զուտ մի քանի երկրների քաղաքական շահեր սպասարկող հայտարարություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել