1. Գնաց Սերժի մոտ, եկավ ու մենակ ասում ա՝ ասեց ՈՉ, ժողովրդին ոչ մի բան չի ասում, կամ էլ ավելի ճիշտ՝ չի կարում ասի, եսիմ, խառն ա... Չի իմանում՝ ոնց ճիշտ ասի, որ ինքը սխալ ա:
2. Ուր գնում ա հանրահավաքի, ոչինչ չի ասում, ոչ մի առաջարկ չի անում, մենակ ոստիկաններին ա ինչ-որ մի բանը հազար անգամ կրկնում, ոչ մի ծրագիր չի ներկայացնում, ոչ մի հստակ բան չի ասում:
3. Իրա մոտի թիմը, որ կանգնած ա, ՖԲ-ով չի կարում քննարկում անի, այլ զորբա գալի ու քրֆում ա, անպատվում... որովհետև իրանց մոտ նոր բան ա ձևավորվել՝ ով մեր հետ չի, նա սրիկա է, հանրապետական ա, ծախու ա:
4. Որովհետև բռնում են իմ անունի նման ֆեյք են բացում ու րաֆֆիական նյութեր տարածում:
5. Րաֆֆին գալիս ա Ազատության հրապարակ, բայց ՆԻկոլն ա ռուլիտ անում:
6. Որովհետև Ստյոպը թվերի մասին սուտ ա ասում (վիդեոն նայած կլինեք):
7. Որովհետև ասում են՝ համատարած կեղծիք ա, բայց իրանք 540 000 ձայն են հավաքել, այսինքն՝ մի կեղծիք էլ իրանք են անում էլի:
7. Որովհետև Րաֆֆին համոզիչ չի խոսում, որովհետև թիթիզացնում ա իրա հեղափոխությունը.....
8. Որովհետև Րաֆֆին հավաքում ա բոլորին Ազատության հրապարակում ու ասում ա՝ գնանք Եռաբլուր, բա դա լո՞ւրջ է:
9. Որովհետև ելույթ ա ունենում ու ոչ մի ծրագիր կամ ծրագրային փաթեթներ չի ներկայացնում:
10. Որովհետև Րաֆֆին արդեն պաշտոններ ա բաժանում, այսինքն՝ իրան պաշտոններն են պետք:
11. Որովետև ասում ա՝ ժողովուրդն ա որոշելում կայացնելու, ղեկավարելու, բայց ինքն ա որոշում՝ ով ա նախարար լինելու:
12. Որովհետև ինքն էլ ա նույնը, մենակ խոսում ա ու ոչինչ չի անում:
13. Որովհետև ամսի 28-ին էլի գալու ա, նույն բաները ասի, հետո էլ տեսար ասեց՝ գնանք պրոսպեկտ ու էլի տուն:
14. Որովհետև Րաֆֆին իմ համար նույնն ա, ինչ որ մնացածը: Ու ոչ մի տարբերություն չկա:
15. Որովհետև ինքը ուսանողությանն է հանում պետության դեմ:
16. Որովհետև ինքը դասադուլ է անում, իսկ դա քաղաքականութան հետ ոչ մի կապ չունի:
Հ.Գ. Իսկ որ ասում եք՝ ես հանրապետական եմ, ես կպատասխանեմ՝ ՈՉ, Աստված հեռու պահի:



