Վարչապետը կառավարության նիստին կրկին անդրադարձավ բանակում արդարության հաստատման խնդրին: Խոսքն, իհարկե, առաջին հերթին վերաբերում է զորակոչի կազմակերպմանը:
Միանշանակ չեմ կարող ասել՝ օբյեկտիվ թե սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝ անընդհատ հանրության մեջ շրջում է այն միտքը, որ առաջնագծում հարուստ մարդկանց զավակներին չես հանդիպում: Նրանք կա՛մ թաքնվում են «գիտնականների դիմակի» ներքո, կա՛մ վատագույն դեպքում ծառայում Երևանի մերձակա զորամասերում:
Եթե մենք իսկապես ուզում ենք, որ բանակի հրամանատարության, պետության նկատմամբ վստահությունը բարձրանա, ապա այդ հարցը պետք է վերջնականապես լուծել:
Այլ ճանապարհ չկա, թե չէ վաղը նոր ապրիլյան պատերազմներ են լինելու, իսկ մենք ավելի ու ավելի բարդ ենք հաղթահարելու այդ մարտահրավերները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1640472239586597&id=100008715094328
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել