Image result for Գիշերային ակումբԳիշերային ակումբները՝ «անվնաս» գոտում

Վերջին շրջանում Երևանում ընթացքում մեծ թափով ավելանում են գիշերային ակումբների կամ նման զվարճանքների կենտրոնների թիվը: Քաղաքի տարբեր հատվածներում, շենքերի տակ՝ առաջին հարկերում կամ մերձակա տարածքներում գիշերային ակումբներ են սարքում, որոնք հաճախ վերածվում են նաև մարմնավաճառների «որջի»:

Բնակելի շենքերում, դպրոցների և այլ հասարակական նշանակություն ունեցող շենքերի մոտ գիշերային ակումբների առկայությունը քաղաքացիների շրջանում լուրջ բողոքի տեղիք են տվել: Շրջակա բնակիչների բարոյական կերպարը պահպանելու համար անհրաժեշտ են համապատասխան կարգավորումներ, որոնք իրենց օրակարգում կնախատեսեն զվարճանքի կետերն այլ տեղեր տեղափոխելու հարցը:

Այս նպատակով վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարել է ներկայացնել խնդրի շուրջ օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել