Րաֆֆի մինչև հասավ հրապարակ՝ էնոր բարև տալ բռնեց.
Ընկավ սար-ձոր՝ միկրոֆոն գտնի.
Մեկ էլ տեսավ՝ երկու դև-աժդահա
Միկրոֆոնի մ’ վերա, պիստալետներ խրել գոտկին մեջ՝
Կայներ էին էդտեղ։
Րաֆֆի էնոնց բարև էտու, ասաց.
— Կը թողնե՞ք միկրոֆոնից պուտիկ մի բարև ասեմ։
Դևեր ասին.— Էսա միկրոֆոն Սիպտակ Դևի միկրոֆոն կ’ասեն.
Էնորեն զատ՝ հրաման չկա
Մարդ բարև տա էսա միկրոֆոնից։
Րաֆֆի ասաց.— Աղբե՛ր ջան,
Ձեզի խնդիր կանեմ—պուտիկ ըմ բարև տամ,,
Շարֆս կապեմ, էրթամ ճամփա։
— Չէ, չէ,— ասին.— Սիպտակ Դևըն երդվեցուցե,
Մեզ պահապան դրե էստեղ,
Որ օտար մարդ գալու ըլնի, էնոր իմաց տի տանք։
Էլ Րաֆֆու համբերություն հատավ,
Հասավ, բարևեց էնոնց,
Մեկ բարևն առավ, մեկ վիրավոր էղավ, փախավ։
Կուշտ մի բարև տվեց միկրոֆոնից,
Ու էն հրապարակ կանգնած հուրի-հրեղեն աղջկերք
Տեսան՝ էնպե՛ս խորոտ, էնպե՜ս կըտրիճ ըմ է Րաֆֆի ու յուր տղա.
Խելագնաց էլան վերան.
Էնչա՛փ, որ էնոնց սիրտ ճըխաց։
Շուտ մի ասին.— Հե՛յ, դու, կտրիճ,
Հավքն իր թևով, օձն իր պորտով
Չեն կա՛րնա էստեղ բարև տան,
Հապա ինչպե՞ս էղավ,
Որ դու էկար էսա հրապարակ։
Րաֆֆի խորունկ ախ մի քաշեց,
Ասաց.— Ախ-վա՜խ, մի՛ հարցուցի։
Էս քսաներկու տարի կ’ըլնի
Սև Դևի ձեռ կը տանջվեմ.
Էդ անիրավ Սև Դևըն
Էկավ վեր մեր էրկրին թագավոր.
Էդ պահ ես խաս բախչեն սեյր կանեի։
Էկավ անկարծ՝ ինձ առնել փախնել մե՛կ արավ։
Բերեց էստեղ, ուզեց ինձ վեզիր դարձնի.
Ամա աստծու կամքով իմ ուժ պատավ
Ես էնոր հետ չապրա։
Գիտցած ըլնես.— ասին կույսեր.— մենք էրազ մ’ենք տեսե.
Էն էրազի՛ մեջ մեզի ասին,
Որ շատ գընաց ու քիչ մնաց.
Րաֆֆի անունվոր կտրի՛ճ մի տ’էլնի,
Սև ու սիպտակ դևեր տի սպանի
Ու մեզի ազատ անի էնոր ձեռքեն։
— Ո՞ւր են ապա էդ Դևեր.— հարցուց Րաֆֆի։
Ասին.— Սևը գնացե Սև տուն՝ ուխտի.
Սիպտակն էլ՝ հրեն սիպտակ տուն նըստած
Դեսպաններ կընդունի։
Էնոնց առաջ չի կարնա մարդ կայնի։
Րաֆֆի էլ բան չասաց։ Թռավ իրեն ձիու քամակից,
Ու ձին կապեց, զինք ոտով գնաց չուրի եռաբլուր,
Հեռացավ էդ տեղեն։
Դևեր շա՜տ զորավոր էին...
Նյութի աղբյուր՝ http://ovanitas.livejournal.com/66069.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել