Ընդդիմադիր ուժերը պնդում են, թե Կարեն Կարապետյանի հայտարարություններն ու քայլերը նախընտրական բնույթի են, որովհետև առջևում ընտրություններ են:
Մտածում եմ՝ մի կողմից այս կառավարությունը դատապարտված է նրան, որ առաջիկա 4-5 ամիսներին ինչ էլ անի, ասելու են՝ նախընտրական է, մյուս կողմից՝ հասել էինք մի իրավիճակի, որ պետք է իրավիճակ փոխվեր, դա փոխեցին:
Հիմա եկել է նոր վարչապետ՝ իր թիմով, ու ասում է, թե ինչ է անելու, որ իրավիճակ փոխվի, ասում են՝ նախընտրական վիճակներ է: Լավ, բա ի՞նչ անի, որ չասեն նախընտրական է, վերջիվերջո ինչ-որ բան պե՞տք է անի, թե՞ ոչ:
Ինչի, եթե նախընտրական շրջան չի լինում, վարչապետը չի ցանկանու՞մ, որ երկրում տնտեսական աճ լինի, ներդրումներ, զարգացում: Ճիշտ էր ասում վարչապետը, երբ նշում է, որ այս ընտրությունները ամենից շատ իր կառավարությանն են խանգարում:
Բայց մի հարց էլ կա. բա լավ, այդպես հայտարարողները մտածու՞մ են, թե ընտրություններից հետո ոնց են արդարացնելու իրենց անգործությունը: