Image result for ամնԱՄՆ հայկական կազմակերպությունները՝ այսպես կոչված, հայկական լոբբին, իրենց դրսևորեցին ամենաանպատիվ, ամենատխմար և ամենադասալիք կերպով: Նախ՝ հայկական գործոնը ընտրությունների ժամանակ զրոյացրին՝ իրենց հոտը անհովիվ տուն՝ մակաղելու ուղարկելով, և ապա՝ փորձ անգամ չարեցին ուղղորդելու հայ համայնքի ձայները գոնե հեռու այն թեկնածուից, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ բացահայտ կապեր ուներ և որից ո՛չ ամերիկացիները և ո՛չ էլ հատկապես հայությունը երբևէ ոչինչ չի ստացել:
Փաստորեն, ոչ միայն ԱՄՆ-ում շատերը չեն հասկանում, այլև, դատելով Երևանի օդում կախված հրճվանքից և մակերեսային դատողություններից, Հայաստանում խորապես անգետ են այն վտանգից, որ արդեն ուրվագծվում է թե՛ բուն ամերիկացիների և թե՛ հայաստանցիների հեռանկարում:
Քաղաքական տգիտությունը հայաստանյան և սփյուռքյան հասարակություններում ուղղակի արդեն սարսափեցնում է:
Ամոթ է նման սփյուռք ունենալը, թեև նման պետություն ունեցող հասարակությունից այլ սփյուռք սպասելն էլ ամոթ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել