Image result for айаз муталибовԱյազ Մութալիբով - Ադրբեջանի առաջին նախագահ

«Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, ամեն ինչ կազմակերված է եղել իմ հրաժարականի առիթ ստեղծելու համար: Ինչ-որ ուժ գործում էր նախագահին հատուկ վարկաբեկելու ուղղությամբ: Ես չեմ կարծում, որ այսպիսի իրադրությունների ժամանակ շատ խելացի և հստակ կողմնորոշվող հայերը թույլ կտային, որ իրենց ֆաշիստական գործողությունները մերկացնող փաստաթղթերը հայտնվեին ադրբեջանցիների ձեռքերում: Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկին ձեռնտու էր հետագայում ցույց տալ այս կադրերը զինված ուժերի նիստի ժամանակ և կենտրոնացնել ամեն ինչ իմ անձի շուրջ:
Եթե ես ասեմ, որ ամեն ինչում մեղավոր էր ընդդիմությունը, կասեն, որ ես բամբասում եմ: Սակայն հստակ կարելի է ասել, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից բացվել էր: Այդ դեպքում ինչու պետք է նրանք կրակեին: Առավել ևս Աղդամի մոտակայքում բավականաչափ ուժեր էին տեղակայված, որոնք կարող էին դուրս գալ և օգնել մարդկանց: Կամ ուղղակի համաձայնության գալ, որպեսզի խաղաղ բնակչությունը հեռանա: Այդպիսի պրակտիկա միշտ գոյություն է ունեցել»:
Հ.Գ. Այսօր երկու ՅԱՆ ազգանունով տականք այցելել են Բաքու ու ծաղիկներ դրել «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հուշակոթողին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել