Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրավասու չէ իրեն համեմատել բարեփոխումների համար երկիր հրավիրված վրացիների հետ։
Այդ մասին նա այսօր գրել է Facebook-ի իր էջում. «Ոչ այլ ոք, քան հենց նա հաստատապես գիտի, որ ինձ (ազգային ոստիկանապետ Խատիա) Դեկանոիձեի ու մյուս «հրավիրյալ» վրացիների հետ համեմատելը ընդհանրապես կոռեկտ չէ։
Իմ ծագումը վկայակոչելը շատ նման է (ՆԳՆ ղեկավար Արսեն) Ավակովի ու նմանատիպ գործիչների մեթոդներին, և ես կցանկանայի, որպեսզի նախագահը վեր մնար այդ հռետորիկայից»։
Նա հավելել է, որ իր հրաժարականը որևէ կերպ կապված չէ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների հետ. «Նախագահը հիանալի գիտի, որ ես ցանկանում էի հեռանալ դեռևս վեց ամիս առաջ, սակայն նա ինձ համոզեց մնալ՝ խոստանալով բարեփոխումներ։
Պարզապես այս անգամ ես արդեն իսկ հակված չէի հավատալ խոստումներին, և վրացական ընտրությունները կապ չունեն այս իրավիճակի հետ»։
Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ Սաակաշվիլին որոշել է հրաժարական տալ՝ կապված Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իր կողմնակիցների պարտության հետ։
Պորոշենկոն ընդգծել էր, որ Ուկրաինայում շարունակում են աշխատել վրացի գործիչները, որոնք հրավիրվել են բարեփոխումներ իրականացնելու համար։
Նրա նրանց թվում հիշատակել էր Խատիա Դեկանոիձեի ու Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարներից Գիզո Ուգլավայի անունները։ Սաակաշվիլին իր հրաժարականի մասին հայտարարել էր նոյեմբերի 7-ին։



