Tert.am-ը գրում է.
Հայաստանի ազգաբնակչության համար լույսի և գազի սակագները կարող էին ավելի վաղ իջեցնել, սակայն չեն իջեցրել, և վերջինս բավականին երկար ժամանակահատված սպառել է և՛ էլեկտրաէներգիան, և՛ գազը ավելի բարձր սակագներով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Նշենք, որ խորհրդարանում ընդդիմությունը մի քանի անգամ բարձրացրել է գազի գնի իջեցման հնարավորության հարցը, սակայն իշխանությունը պնդել է, որ դա հնարավոր չէ: Այդ իսկ պատճառով գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի էժանացումը ընդդիմադիրները կապում են նախընտրական շրջանի հետ:
«Եթե դիտարկում ենք նախընտրական քայլերի կոնտեքստում, ապա կարող ենք արձանագրել, որ ցանկացած լծակ՝ կլինի կոմունալ ծառայությունների գների, թե ընդհանրապես բնակչության կյանքը որոշակի բարելավելու տեսանկյունից, իշխանություններն իրականացնելու են: Ինչ վերաբերում է նրան, որ դա կարող էին անել շատ ավելի առաջ, երբ նախկինում ընդդիմադիրները հորդորում էին, որ հնարավոր է իջեցնել գինը, այստեղ կարող է դեր խաղալ գուցե անհատական գործոնը: Դա մեկ։ Երկրորդը ցանկության հարց էր, որն այդ ժամանակ գուցե չունեին: Սա փաստում է մեկ իրավիճակ, որ ազգաբնակչության համար կարող էին այդ գներն իջեցնել, սակայն չէին իջեցրել, և վերջինս բավականին երկար ժամանակահատված սպառել է և՛ էլեկտրաէներգիան, և՛ գազը ավելի բարձր սակագներով»,- ասաց տնտեսագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



