Lurer.com-ը գրում է.

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պատրաստում է ելույթի երկու տեքստ` հաղթանակի և պարտության: Aյդ մասին հաղորդել է Fox News հեռուստաընկերությունը` վկայակոչելով Քլինթոնի շտաբի ներկայացուցչին:

Հեռուստաընկերության տեղեկացմամբ՝ դեմոկրատ թեկնածուի շտաբում հաստատել են, որ Քլինթոնի ելույթի համար առկա է ինչպես հաղթանակի, այնպես էլ պարտության տեքստ:

Համաձայն Fox News-ի վերջին հարցման` Քլիթոնն ընտրություններին Թրամփին գերազանցում է ձայների 4 տոկոսով: Քլինթոնին պատրաստ են աջակցել հարցվածների 48 տոկոսը, այն դեպքում, երբ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել 44 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել