Ընթերցվածք` Կող. 2.8-3.4
«Արդ, ինչպես որ ընդունեցիք Քրիստոս Հիսուսին` Տիրոջը, այնպես էլ ընթացե՛ք նրանով` արմատավորված և կառուցված նրա վրա, հաստատ մնալով հավատի մեջ, ինչպես որ ուսանեցիք, որպեսզի աճեք նրա մեջ գոհությամբ» (Կող. 2.6-7): Անառակի կիրակիին հաջորդող այս օրը հետաքրքրական է իր պատգամով:
Մենք, որ կիրակի օրը հրավիրված էինք խորհելու մեր կյանքի մասին, ավագ և կրտսեր որդիների մեջ մեզ փնտրելու, մահվանից դառնալու կյանքի, կորստից դեպի փրկություն, այսօր, ահավասիկ, ականջալուր ենք առաքյալի հորդորին: Իսկ նա մեզ` քրիստոնյաներիս, հրավիրում է մեր կյանքն արմատավորել ու հաստատել Տիրոջ վրա, ընթանալ Նրանով, որովհետև այդպես միայն կարող ենք աներեր մնալ մեր հավատի մեջ և չգայթակղվել ժամանակավոր բարիքներով: Ուստի, սիրելիներ,...ապրենք Քրիստոսով, Ով մեր կյանքն է, և, երբ ժամանակը գա, կարողանանք Նրա հետ «հայտնվել փառքով» (Կող. 3.4):
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/495369873859630?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել