Կայուն զարգացման հիմնադրույթներից մեկը շրջակա մաքուր միջավայրի ապահովումն է և առկա ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը: Գործադիր մարմնի բնապահպանական ծրագրերի մասին խոսելիս պետք է փաստել, որ դրանք միայն կարճաժամկետ չեն և ունեն զարգացման միտում:
Հայաստանի բնապահպանության առաջնային թիրախում պետք է պահել Սևանի լճի էկոլոգիական հավասարակշռության շարունակական վերականգնման և պահպանման հիմնախնդիրները: Ներկայումս իրականացվել է իշխանի և գեղարքունի տեսակի 719 հազար մանրաձկան բացթողում Սևանա լիճ: Ակնկալվում է, որ 52 հա ջրածածկ տարածք կմաքրվի ծառերից:
Իրականացվող ծրագրերը տալիս են իրենց արդյունքը, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ լճի մակարդակը 26 սմ-ով բարձրացել է:
Սպասվելիք ծրագրերով ակնկալվում է հաստատել Ախուրյանի ջրավազանային տարածքի և «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլաները: