Երգչուհի Էմմին «Pan Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությանը ներկայացել էր անկեղծ զգեստով: Նա հագել էր կարճ, փայլփլուն զգեստ: Զգեստի լանջաբացվածքը այնքան խորն էր և անկեղծ, որ ամբողջովին երևում էին հղիությունից մի քանի համար մեծացած կրծքերը: Տպավորություն է ստեղծվել, որ Էմմիի ամուսինը չի տեսել նրան նախքան միջոցառման գնալը: Ցանկացած հայ տղամարդ վերապահումով կմոտենար իր հղի կնոջ նման տեսքին, ինչը կա՛մ չի տեսել, կա՛մ էլ չի նկատել Էմմիի ամուսինը: Էմմին պետք է հասկանա մի պարզ ճշմարտություն, որ հղիությունն այնքան է գեղեցկացնում կնոջը, որ կարիք չկա մինչև պորտը բացել կրծքերը և հնարավորինս կարճ զգեստով ներկայանալ, որպեսզի գեղեցիկ և սեքսուալ կնոջ տպավորություն ստեղծվի: Հղի կինը գեղեցիկ է պարզ, հասարակ և կազմվածքին համապատասխան զգեստով, և հղիությունից սեքսուալություն ստեղծելը միայն տհաճություն է առաջացնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել