Հիմա էլ մի պսիխոզ է սկսվել Շարլ Ազնավուրի դեմ, անգամ Գյումրիում կամենում են ավերել նրա արձանը... Այն մարդու, ով միլիոնավոր դոլարներ հավաքեց ու փրկեց գյումրեցի հազարավոր ընտանիքների, այն հզոր անհատականության, ով, ի տարբերություն իշխանությունների, ովքեր թալանում էին աղետի գոտին, ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը ոտքի կանգնի... Շարլ Ազնավուրը Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանն է Շվեյցարիայում, ուստի նրա շնորհավորանքը դիվանագիտական քայլ է՝ պաշտոնով պայմանավորված: Զսպեք ձեր կրքերը, մենք վաչկատուներ չենք, մենք պատմություն ու կենսագրություն ունեցող ժողովուրդ ենք... Շարլի արձանի պղծումը մեզ կհավասարեցնի քոչվոր ցեղերին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել