Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին չի տեսնում իր կողմից հաղթող հռչակված «նախագահների» շարքում: Նշելով Վազգեն Մանուկյանի, հայր և որդի Դեմիրճյանների անունները՝ նա խնամքով շրջանցում է Լևոն Տեր-Պետրոսյանին: Ըստ Էության, նա այս քայլով.
- վերջնականապես բացառում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույն հարթակում հայտնվելու հնարավորությունը,
- հանրությանը ցույց է տալիս, որ իր պայքարը` թե՛ ձևի և թե՛ բովանդակության առումներով որևէ ընդհանրություն չունի և չի կարող ունենալ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ շարժման հետ,
- փորձում է կանխել Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցիկ միջամտության, թեկուզ, փոքր հավանականությունը, դրանից բխող բոլոր հետևանքներով:
Կարելի է չբացառել նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սրանով պարզ «տղայական» պատասխան է տալիս Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երեկվա մինի հարցազրույցում արտահայտած որոշ կարծիքներին: Այս իրավիճակում, կարծում եմ, ՀԱԿ առաջնորդի հերթական քաղաքագիտական վերլուծությունները, թերևս, չեն ուշանա:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/163419807145357?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել