Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցի համաձայն՝ 2015-ին, նախորդ տարվա համեմատ Հայաստանում աղքատությունը նվազել է 0,2 տոկոսով՝ կազմելով 29,8 տոկոս` 2014-ի 30 տոկոսի փոխարեն:
2015 թվականին աղքատության ընդհանուր՝ վերին և ստորին, ինչպես նաև ծայրահեղ աղքատության գծերը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են համապատասխանաբար վերին գիծ՝ 41698 դրամ (կամ 87,2 դոլար), ստորին գիծ՝ 34234 դրամ (կամ 71,6 ԱՄՆ դոլար) և ծայրահեղ աղքատություն՝ 24109 դրամ (կամ 50,4 ԱՄՆ դոլար):
Զեկույցը պատրաստվել է ըստ 2015 թվականի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել