Րաֆֆին պաուզա է վերցնում:
Խաղը հարմարեցնում է իրեն, եւ ոչ այլոց, որոնք անհամբեր սպասում են, թե ինչ է անելու Րաֆֆին, որպեսզի որոշեն` միանում են, թե չեն միանում Րաֆֆուն:
Ի դեպ հիշենք, որ Րաֆֆին ասել է նաեւ` ես ոչ մեկին չեմ ասել ինձ միացեք, ով միացել է, ինքնակամ է միացել:
Ինչն անսահման հետաքրքիր է:
Նա իրեն միացածներին, նաեւ սպասողներին ասում է` այս խաղում մոդերատորը ես եմ:
Րաֆֆին պաուզան ձգում է` մինչեւ փետրվարի քսանութ: 
ա)Սպասողներին ցանկալի Էսկալյացիան թուլացնելու համար: Դասադուլի ակցիա անցկացնելու հետ. հիշենք՝ իրենց թիմը համաձայն չէ: 
Այդ է պատճառը, որ նա վաղը միտինգ անելու փոխարեն ասուլիսն է նախընտրում` խոր հիասթափություն պատճառելով փարդի քամակում գտնվողներին, որոնց մի մասը արտասահմանում է հանգրվանել, որպես վտարանդի «ընդդիմություն», ու դատելով Րաֆֆու նախընտրած մարտավարությունից` դեռ երկար կմնա վտարանդի, եթե չասենք, կարող է ընդհանրապես Հայաստան չգալ, որովհետեւ «բարեւի» հեղափոխությունում կարծես իրենց համար տեղ չկա:
Հետո էլ երկար է տեւելու, իսկ էդ ընթացքում` յա էշը կստատկի, յա իշատերը: 
Ասել է` Րաֆֆին չի ցանկանում ներքաղաքական այսբերգի հատակում շնչակտուր, անհամբեր սպասողներին ջրաղացին ջուր լցնել եւ ասում է` իշտահներիդ քացախ: 
բ)Րաֆֆու մարտավարությունն ունի նաեւ գեոքաղաքական կոնտուրներ:
Պաուզան նաեւ միտված է արտաքաղաքական նպատակների, եւ այդ փաթեթում փայ ունեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Արեւմուտքը:
Ասել ենք` Հայաստանն այս պահին մեծ բուֆեր է երկուսի համար էլ, եւ Րաֆֆին անչափ քաղաքակիրթ պասաժով պահելով փողոցում`մեկը փորձում է թույլ չտալ՝ Հայաստանը մտնի թարմացված ԽՍՀՄ, Ստեփանակերտի օդանավայական «ժամանեն» ռուս խաղաղապահներ, մյուսը փորձում է շատ արագ եւ հիմնարար ձեւով անել այդ «գործը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել