Image result for շաքարավազիԱզատ, անկախ և բրախված վիճակ՝ շաքարավազի վաճառքի ոլորտում

Եվ այսպես՝ չգտնվեց որևէ հզոր ձեռք, որ շաքարավազի մենաշնորհային մաֆիայի սանձերը հավաքի ու կանխի ժողովրդական լայն զանգվածների օրինական կողոպուտը պարբերական թանկացումների միջոցով։ Երեկ Վանաձորի առևտրի կենտրոնական հատվածներում, սուպերմարկետներում արդեն շաքարավազի գինը կայունացավ 400դրամի վրա՝ ի նշանավորումն թոշակների ու աշխատավարձերի բաշխման։ Իսկ սա նշանակում է, որ քաղաքի ծայրամասերում ու գյուղերում էլ կհասնի 420-450 դրամի։ Հիշեցնենք ևս մեկ անգամ, որ շաքարավազի թանկացումն սկսվեց 2 ամիս առաջ՝ 330դրամ «մեկնարկից»։ Եվ մինչ ՏՄՊՊՀ-ն ու սպառողների միություններն իրենց առայժմ «կույրի» ու «խուլի» տեղ են դնում, այս ոլորտի մենատնտես պատգամավորը (թեպետ պատգամավորն իրավունք չունի բիզնեսով զբաղվե) շարունակում է մարտահրավեր նետել ժողովրդին էլ, «մոնոպոլիաների» դեմ «պայքարողներին» էլ, և առհասարակ, «ծալած» ունենալ ՀՀ օերնքներն իրենց փաթեթներով։ Պետք եղավ, այդ և այլ բիզնեսներ էլ կնոջ կամ զոքանչի անունով կձևակերպեն (եթե չեն ձեվակերպել դեռ)։ Այ սրա դեմ է պետք պայքարել, որ հերիք չէ, փաստացի բիզնես ունի պատգամավորը, դեռ շարունակաբար թալանում է ժողովրդին «սերմացու գողացող մկան պես»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել