Նոր կարդացի orientalian-ի գրածը...
Համաձայն չեմ:
Նախ` սիրտս չի բռնում հարցնեմ` բա ինչու ես ԱՄՆ-ում... Չեմ հարցնի: Չսիրեցի ես էդ երկիրը... Դև լինի ոնց որ, էն որ լավերին տանում, տալիս են, որ կշտանա...
Որոշեցի մի քանի միտք ֆիքսել, թեև աչքս ահավոր ցավում է ու ուղեղս դարձնում Ֆեյսբուքի կոմենթի կիրառման մակարդակի ընդամենը Ճ
ա. Ոչ մի դրսում ոչ մի հայ կամ հայաստանցի չպիտի սուս մնա, թե` մենք հեռու ենք, ազնիվ չի և այլն... Ասեմ ինչու: Նախ` հարազատ մարդու հեռու լինելը ո՞րն է: Հետո` երբ հեռու եք, տեղի ազդեցությունից ազատ եք, գրեք, ասեք, այ մարդ: Մենք ստեղ միշտ չի, որ ուժեղ ենք կամ խելացի կամ վճռական: Ես ընդունում եմ, գրեք: Ես ընդունում եմ, եթե նույնիսկ համաձայն չլինեմ ու հակաճառեմ: Բայց չսուսեք, էլի:
ա.Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություններ տարածելիս գրում է` նախագահի թեկնածու: Հավատալ - չհավատալ դատարաններին` կապ չունի: Պետք չէ վախենալ, թե` դիմեցիր դատարան, ուրեմն ընդունում ես դատարանները: Ի՞նչ: Եթե Րաֆֆին նախագահ դառնար, վերուստ նոր դատավորնե՞ր էին տալու իրեն: Եվ կարևորը` պիտի դիմել դատարան գոնե նախագահի թեկնածու կարգավիճակը պահելու համար: Թե չէ` ի՞նչ է նշանակում թեկնածու` ընտրություններից հետո:
ա. Կանացի ինտուիցիայով նույնիսկ ասեմ` Րաֆֆին չի սիրում մարդկանց. այդ առումով լավ նախագահացու է: Իր հետ կապված շատ բան չեմ հասկանում` ինչպես է պատրաստվում նախագահ լինել առանց ընդունելու օրենքները ու մերժելով բռնի իշխանափոխությունը... Բայց ինչպես և առաջ` ուղղակի չեմ հավատում ես իրեն: Էդքան բան:
Իսկ ի՞նչն է փոխվել:
Րաֆֆին, գուցե ինքն էլ չհասկանալով, դարձել է կատալիզատոր` մարդիկ բորբոքված են ու շարունակում են բորբոքվել՝ անկախ նրանից, թե ինչքան տրամաբանական կամ անտրամաբանական, կամ մարդասիրագան բաներ կանի կամ կասի Րաֆֆին. ևս մի քիչ, ու Րաֆֆուն ուղղակի կստիպեն անցնել ակտիվ գործողությունների, կամ ոտնատակ կտան ու կգնան առաջ... Քանի որ նման բանաձևը` անարյուն ու բարևի իշխանափոխություն... Իշխանափոխություն` առանց արյունի` ... աշխատող չի: Ինչպես և աշխատող չէին շարմազանով-աշոտյան-փուչիկ ավագյան բոցաշունչ գրավոր ելույթները Ֆեյսբուքում:
Ի տարբերություն ինձ` ժողովուրդը չի փորձի տրամաբանությամբ հասկանալ: Կընտրի իրեն պետք ու հարմար բառը` ասենք` իշխանափոխություն:
Թե չէ, հա էլի, իմ պես` մտածեն, թե ինչու նախագահականի շեմին ասաց` ես գառաջարգեմ, որ լրաքրողներ լինեն հանդիպմանը, իսկ ներսում, թե` չէ, բեդք չեն լրագրողներ: Եթե առանց լրագրողների ֆորմատը որոշված էր, թող դրսում մարդկանց չխաբեր: Բա ո՞նց բարև տալ գիտես, չխաբել` չէ՞:
Մի խոսքով` կարող է լինել նախագահ: Բան չեմ ասում:
ա. Ես Լևոնին չեմ ընդունում, ասել եմ: Բայց ինձ դզում են դուխով տղաները: Այնպես է ստացվել, որ դրանք հիմնականում լևոնական են... Ու ընդհանրապես` էս երկրում եթե ինչ-որ վատ բան լինում է, ասենք` կռիվ-բան, պիտի կռիվ լինի, ոչ թե ծեծ: Երիտասարդները պիտի դուխով լինեն, ընդդիմադիր: Ու իշխանությունը, ով էլ լինի, պիտի ինքը ևս դա ուզենա. չի լինի ջահելիդ մեջքը կոտրես ու ուզենաս թշնամի հաղթել: ՉԻ-ԼԻ-ՆԻ:
/շարունակելի/