Քաղաքական դաշտում տարատեսակ դաշինքներ են ստեղծվում, տարբեր կառույցներ ու անհատներ իրար են միանում, ես էլ սկսեցի մտածել, թե որ կուսակցությունն ում հետ կարող է դաշինք կազմել, ու եզրահանգեցի, որ ամենաիդեալական դաշինքը կլինի ՔՊ-ՀՀԿ միությունը:
1. Անկախ գործունեության արդյունքից (չմոռանանք խայտառակ ընտրությունները)՝ վարչության անդամները նույն մարդիկ են:
2. Տիեզերական ծրագրեր հռչակելով՝ չեն կարողանում մի քանի հոգի գտնել, որ կարողանան վարչության/կառավարության կազմ ձևավորեն:
3. Բարեկամներով են վերահսկում իրավիճակը:
4. Ներքին ընդդիմախոսները ձայնի իրավունք չունեն (Էդուարդը վառ օրինակ)։
5. Կուսակցությունը կախված է անհատից, ու որոշումները կայացնում է անհատը:
6. Չեն կատարում խոստումները (հանրահավաքների ժամանակներն անցել են, 6000 հսկող և այլն)
Բայց, իհարկե, ՀՀԿ-ի հետ մեկ տարբերություն կա՝ ՀՀԿ-ն ընտրություններին ձայն է հավաքում, ՔՊ-ն՝ ոչ: Ափսոսում եմ այդ ներուժ ունեցող կառույցը, որը աչքներիս առաջ փլուզվում է: