Image result for ԲյուջեԲյուջե 2017-ի «անատոմիան»

Եթե ուսումնասիրենք հաջորդ տարվա պետական բյուջեն, ապա կփաստենք, որ ծախսերի կամ եկամուտների կառուցվածքում էական փոփոխություններ չկան, ինչը ենթադրում է իրենից, որ շեշտը պետք է դրվի առավել արդյունավետ բաշխման վրա:

Այս տարվա համեմատ հաջորդ տարի կառավարությունը ակնկալում է ունենալ մոտ 24 մլրդ դրամի եկամուտների աճ, իսկ ծախսերը կրճատել մոտ 17 միլիարդ դրամով:

Հաջորդ տարի ավելանալու են պաշտպանության և սոցիալական ապահովության հատկացումները՝ համապատասխանաբար 2.5 և 4 մլրդ դրամով:

Եվս մեկ դրական փաստ. բյուջեի հաջորդ տարվա դեֆիցիտը այս տարվա համեմատ նվազելու է: Այստեղ իր դերն ունի պետական ապարատի ծախսերի կրճատումը՝ 10 միլիարդ դրամով:

Պետական ծախսերի կրճատումը և մի շարք այլ փոփոխությունների հետևանքով առաջացած ֆինանսական միջոցները պետք է ուղղել առավել կարևոր ոլորտներին, որտեղ արդյունքը կլինի տեսանելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել