Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը պատերազմական գործողությունները կանխելու որևէ քաղաքական ներուժ չունի, և իմ համոզմամբ՝ պաշտոնական Երևանի համար երկկողմ հանդիպումներն իմաստ ձեռք կբերեն միայն այն ժամանակ, երբ որոշում կայացվի սեփական բանակցային դիրքերը սկզբունքորեն վերանայելու վերաբերյալ: Ընդ որում՝ մեր բանակցողները պետք է կարողանան ոչ միայն ընդամենը մերժել ներկայումս սեղանի վրա եղած կարգավորման տարբերակներն, այլև միջնորդներին ու ադրբեջանական կողմին նաև փաստարկված այլընտրանք առաջարկել: Այդ այլընտրական տարբերակը գոյություն ունի: Մենք ընդամենը մի քանի ամիս շունչ քաշելու ժամանակ ունենք, ու եթե այս հարաբերական դադարը չկարողանանք օգտագործել հավուր պատշաճի, ապա նախաձեռնությունը կրկին կհանձնենք հակառակորդին, և այս անգամ սեփական անճարակության համար վճարելիք գինը կարող է տասնապատիկ անգամ ավելի թանկ նստել մեզ վրա:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/866429976826028?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1478435836150164
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



