Չհոգնեցի՞ք ազգ շինելով
1988 թվականից սկսած՝ Հայաստանում և Սփյուռքում կոնկրետ իրադարձություններ են եղել, որոնց արդյունքում մենք ազգովի հայտնվել ենք այս եթերական վիճակում և ունենք այն, ինչ որ ունենք: Այդ իրադարձություններին կոնկրետ մարդիկ են մասնակցել, բարիկադի երկու կողմերում, իրար հետ կամ իրար դեմ:
Մենք փոքր ազգ ենք ու գրեթե բոլորս իրար ճանաչում ենք, մանավանդ այդ իրադարձություններին մասնակից մարդիկ իրար լավ են ճանաչում: Համացանցը՝ և մասնավորապես Ֆեյսբուքը, մի շարք տխուր երևույթների թվում բացահայտեց ևս մի ահավոր բան: Այսօր Հայաստանում, թե դրսում հայրենասիրությունից են խոսում, «փրկարար ծրագրեր» են առաջարկում, նույնիսկ հրահանգներ են արձակում մարդիկ, որոնց շուքն անգամ չի երևացել վերոհիշյալ իրադարձությունների ընթացքում:
Մարդկանց քննադատելուց, բարոյական խրատներ, հայրենասիրական դասեր տալուց առաջ, բա ո՞նց չասես այս այլմոլորակայիններին, ախր ու՞ր էլ որ լինեք, միշտ հիշեք, որ ձեր գեղից միշտ մարդիկ լինելու են ու ճանաչելու են ձեզ և երեսներիդ ուղիղ հարց են տալու, հերիք չի՞ հայրենասիրություն խաղաք, հերիք չի՞ դերասանություն անեք, ախր անբարոյականությունն էլ չափ ու սահման ունի...