ԴԱԻՇ-ի 5 անդամ փախել է Մոսուլ քաղաքից՝ տանելով ծայրահեղականների կողոպտած մի քանի մլն դոլարը, որը նախատեսված է եղել գրոհայինների աշխատավարձերը վճարելու համար: Իրաքյան «Աս-Սումարիա» արբանյակային հեռուստաալիքի հաղորդամբ՝ փախածների թվում, մասնավորապես, եղել է ոմն Աբու ալ-Բարա ալ-Քահթանի, որը պատասխանատու է եղել Մոսուլում խմբավորման գանձարանի համար:
Հեռուսատաալիքի տեղեկությամբ՝ ԴԱԻՇ-ի անդամները փնտրում են փախած գրոհայիններին, որպեսզի հաշվեհարդար տեսնեն նրանց նկատմամբ: Ենթադրաբար, «դասալիքները» հեռացել են Սիրիայի ուղղությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



