1. «Մեր ծրագիրը պետական մեքենայի ճաքերն էր... այո. պետական մեքենան, եթե մենք շարունակեինք, ունենայինք հնարավորություն 10-20 օր էլ մնալու, պետական մեքենան փլուզվելու էր, և այդ պրոցեսը սկսվեց...»
...ՀՀ հիմնադիր նախագահի հանդեպ քրեական գործ պիտի հարուցել՝ ինքնամատնության հիման վրա... ՀՀ ՔՕ 299, 300, 300.1, 301, 301.1, 303, 304 հոդվածներով... պետք ա մեկին մի անգամ նստացնել ի վերջո, թե չէ էսպես խրոխտ, անպատժելի ու հրապարակայնորե՛ն... ոնց որ մեկը բռնաբարությունից 5 տարի անց պատմի, թե ոնց բռնեց, ոնց բերնին իջավ, ոնց մազերից բռնեց ու սենց ինքնամոռաց ու պռոշները ճպճպացնելով պատմի, թե ինչ ա արել ու ոնց... ու մյուսները լսեն ու ծափ տան...
2. «Վեց պատգամավոր, որոնք գաղափարական տղաներ չէին, կռված տղաներ, բան, հիշու՞մ եք... եկան իրենց բողոքն նամակը կարդացին...»
... սեփական հոտավետ արժեքային համակարգը ողջ աշխարհին ի ցույց դնելը պարտադիր չէ, ծերուկ... կռված տղաները գաղափարական չեն, փաստորեն... բա ովքեր են գաղափարական, ա՛յ հընգեր... ու էսքան բանից հետո էս մարդը պատմության դասագիրք մտնելու իրավունք ունի՞...
3. «Ինձ համար ոչ մի նշանակություն չունի, որ հետո նրանց ճնշեցին, մի մասին՝ վախացրին, մի մասին՝ ծեծեցին...»
...դէ էն ա ասա, էդ օրերին մենք քո ձեռքին գործիք էինք էլի... գործիքը դու էս ծերուկ՝ քեզ որպես գործիք օգտագործելով, ժամանակը մեզ սովորեցնում է, հասունացնում, սովորեցնում է մտածել ու չօգտագործվել, սովորեցնում է գաղափարականն անգափարականից տարբերել, անբարոյի օրինակով սովորեցնում է տարբերել անբարոներին...
4. «Այո՛, իրենց աչքի առաջ պետական մեքենան փլուզվում էր... հենց էդ պատճառով էլ նրանք մատի 1-ի արյունահեղությունն արեցին, ահա սա էր իմ ծրագիրը... դա ռեալիստական շատ պրագմատիկ ծրագիր էր, որը իրականանալի էր, բայց...» [ու էստեղ... դեմքին՝ «կանֆետկու խոչեշ՝ նետու» արտահայտություն]
մդաաաաա... ծերուկն արդարացնում է մարտի 1-ին իշխանության գործողությունները, որոնք արդարացում չունեն իրականում... ... ծերուկի տրամաբանությամբ, իշխանություններն ուրիշ անելու բան չունեին էլ, ախր պետական մարմինները կոչված են պետական մեքենան փրկելու, ա՛յ մտքի տիտան, եթե իհարկե ընդունենք, մտքի տիտանի էս դրույթը... պրագմատիզմի ռահվիրան բացատրում է, որ իշխանությունը զավթելը պրագմատիկ տեսանկյունից թույլատրելի է, անգամ պետական մեքենան փլուզելու գնով... դրա համար էլ 600 տարի հայ ժողովուրդը պետականություն չի ունեցել, դրանից առաջ էլ թե ունեցել է, սենց պրագմատիկների ձեռքին կորցրել է...
5. «Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ Հայաստնաի իշխանությունները ընդունակ են գնդակոծել սեփական ժողովրդին, որովհետև էդպիսի բան չի եղել... անգամ ստալինիզմի ժամանակ, դրանից հետո, որևէ դեպք չի եղել, որ Հայաստանում իշխանությունը գնդակոծի սեփական ժողովրդին...»
...շաքար խմի, ծերուկ, բալքի հիշողությունդ թարմանա... եթե չօգնի՝ Վանոյին լսի, յութուբում դրված ա... 1996-ի մասին... համ էլ պատմության դասագիրք կարդա, ստալինզիմի մասին պատկերացում կազմելու համար, վայ-պատմաբան... ստալինիզմի օրերում փողոցում խաղաղ ցուցարարներ չէին կարող լինել, ծերուկ, որովհետև խաչկրաց արշավանքների տարիներին լուսնագնաց չկար... տրիվիա...
...Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում...
Վազգեն Սարգսյան