Ladynews.am-ը գրում է.

Հրեա ժողովուրդը շատ լուրջ է մոտենում է իրենց երեխաների դաստիարակության հարցում: Որակյալ կրթությունը, բարորությունը և երեխայի երջանիկ մանկությունը գրեթե դարձել է ազգային գաղափար: Այս սկզբունքները, փոքրուց ներդրված, օգնում են հրեաներին մեծանալուն պես դառնալ իմաստուն, նպատակասլաց և ինքնավստահ:

1. Իմ երեխան ոսկի է: Ուղղակի երբեմն հիմարություններ է անում: Հրեա մայրիկը ոչ միայն չի ասի, այլ նույնիսկ չի մտածի, որ իր երեխան վատն է: Նրանից մենք կլսենք. «Ինչպես այսպիսի հրաշալի տղան կարող էր այսպիսի հիմարություն անել»: Չլսելը, անկարգությունը բնական է երեխաների համար: Իսկ մշտական քննադատությունը միայն բարդույթներ է առաջացնում երեխաների մոտ: Երեխան միշտ լավն է, վատը կարող է լինել միայն նրա արարքը: Դաստիարակության նպատակն է գտնել այդ արարքի պատճառները և ազատվել դրանցից:

2. Երեխային կարելի է ամեն ինչ, բացի նրանից ինչ չի կարելի: Հրեա ընտանիքներում շատ բաներ են թույլ տալիս, չեն բարկանում մանրուքների վրա և ուշադրություն չեն դարձնում փոքր արարքներին: Սակայն կան բաներ, որոնք ոչ մի պայմաններում անել չի կարելի: Դրանք վերաբերվում են մեծերի հանդեպ հարգանքին, սովորելուն, առողջությանը և այլ կարևոր բաներին: Այդ արգելքները շատ չեն, սակայն անբեկանելի են:

3. Աշխարհը պետք է իմանա, ինչ հրաշք է իմ փոքրիկը: Պետք է գովալ երեխային և հպարտանալ նրանով ոչ միայն այն ժամանակ, երբ դուք նրա հետ մենակ եք, այլ նաև ընկերների, ծանոթների, մտերիմների հետ խոսակցություններում: Դա այդքան նորմալ է հրեա ծնողների համար, սակայն այդքան ոչ բնորոշ մեզ… Երեխային հնարավորություն տվեք հասկանալ, թե ինչպես եք դուք հպարտանում նրանով, և նա կջանա ձեզ ավելի ուրախացնել:

600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել