Երկար ժամանակ մտածում էի էս գրել-չգրելու մասին:Բայց որոշեցի ամեն դեպքում առաջինը...Tigran Kocharyan ,դու իմ կարծիքով բավական խելացի տղա ես եղել միշտ...Չեմ թաքցնում,հետդ ժամանակին հույս եմ կապել,քեզ էլ համարել եմ ապագա Հայաստանը կերտելու գործում մեծ ներդրում անելու պոտենցիալ ունեցող մարդ:Բայց Վերջին շրջանի հայտարարություններդ,նամանավանդ մոտ օրերի կեղտոտ ու սրտխառնոց առաջացնող գրառումներդ ինձ ստիպեցին վերանայել վերաբերմունքս քո հանդեպ:
Փիղ,ինքս Րաֆֆիին չեմ ընտրել,քանի որ գաղափարակն լրջագույն հակասություններ կան մեր ու իր միջև:Չեմ ընտրել Րաֆֆիին,քանի որ իր ու մեր պատկերացրած պետությունները լրիվ այլ են եղել:Բայց միայն պաշտոնական տվյալներով,Փիղ,Րաֆֆիին ընտրել են իմ ու քո կես միլիոնից ավելի հայրենակիցներ,այն էլ,կրկնում եմ միայն պաշտոնական տվյալներով:Էջդ էլ չեմ մտնում,չնայած առաջ հաճախ էի մտնում.
Չեմ մտնում,որովհետև իրոք սիրտս խառնում ա!Դու իմ ու քո կես միլիոնից ավելի հայրենակիցների առավոտից իրիկուն չես զլանում ծաղրել,զրպարտել...
Ինչպես կասեր Սերժը,սիրուն չի Փի՜ղ...
Երեկ էլ գրել էս թե ով էք,որ Վազգեն Մանուկյան ու Սոս Սարգսյան քննադատեք.Էդ նույն տրամաբանությամբ-դու ով ես,որ էսքան ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած այլ պետական այրեր էս քննադատել,Փիղ!
Դու քեզ ազգայնական էս համարում,բայց ազգայնականն այսքան ստի,կեղծիքի ու ստորաքարշության կողմնակից ու փաստացի մասնակից չի կարող լինել:
Մի մասնավոր խոսակցության ժամանակ ասացիր,որ դու իրոք իմաստուն էս.Հիմա գոնե պիտի համոզվես,որ քո <իմաստուն> լինելը հենց քո դեմ է աշխատում,Փիղ:
Ափսոսում եմ,որ քո մասին ստիպված եղա ստատուս գրել,այն էլ այս ոճով:Շատ բան ունեմ գրելու,հավատա,բայց կսահմանափակվեմ էսքանով:Սթափվիր,Փիղ:
Հ.Գ. Րաֆֆիի սկսած շարժման հանդեպ վերաբերմունքս ընկերներս գիտեն,կուսակիցներս էլ հանդես են եկել հայտարարությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.mkrtchyan1/posts/556378344395692?comment_id=103252302&ref=notif¬if_t=comment_mention
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել