Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ այս տարվա առաջին ինը ամիսներին ընդանուր արտադրությունը կազմել է 1 տրիլիոն 28 միլիարդ 5,3 միլիոն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը աճել է 7,1 տոկոսով:
Եթե ուսումնասիրենք այս ոլորտը միկրոմակարդակով, ապա կտեսենք, որ նախորդ տարվա համեմատ 13,7 տոկոսով ավելացել է հանքագործական արդյունաբերությունն ու բաց հանքերի շահագործումը:
Մշակող արդյունաբերությունը նույնպես ունի դրական միտում և առաջին ինը ամիսների աճը հասցրել է 5,6 տոկոսի: Որպես հավելում, նշենք, որ դրական միտումը առկա է նաև էներգակիրների մոտ, որտեղ արձանագրվել է էլեկտրաէներգիայի և գազի արտադրության 5,8 տոկոսանոց աճ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1807270592823372&id=100006213469551&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել