![]()
Քիչ առաջ Գյումրիում ավարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հանրահավաքը: Այսօր դա հինգերորդ քաղաքն էր, որտեղ ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը գրաված թեկնածուն հանդիպել է քաղաքացիներին: Մինչ այդ Րաֆֆին այսօր եղել է Աշտարակում, Ապարանում, Սպիտակում և Վանաձորում: Ինչպես հանրահավաքում գյումրեցիներին տեղեկացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, վաղը, եռագույնը համբուրելով, նա պայքարը պետք է վերադարձնի Երևան:
Մինչ այդ «Ժառանգության» առաջնորդը գյումերցիներին վստահեցրեց, որ պայքարը շարունակելու է մինչ հաղթական ավարտ: Իսկ երբ քաղաքի բնակիչներն սկսեցին վանկարկել «Սերժիկ հեռացիր», Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհատեց նրանց և բացականչեց «Հա-յաս-տան, Հա-յաս-տան...»:
Աղբյուրը՝ Times.am
Աղբյուրը՝ Times.am
Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2013/02/blog-post_9682.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



