Տեր-Պետրոսյան. «Եթե տեսնենք ճիշտ հունով է գնում, մենք ճիշտ ՊԱՀԻՆ կլինենք ժողովրդի կողքին»:

Իսկ եթե ճիշտ հունով չի գնում, ժողովրդին հասկացնել, հետ պահել պետք չէ?...

Իհարկե՛, ինչպես միշտ ճիշտ պահին, ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում... Նոր հետո ժողովուրդը...
Այդ դեպքում ինչո՞ւ էիք բոլորդ քննարկում, չարախնդում, քննարկում, երբ Պարույր Հայրիկյանը խելացի որոշում կայացրեց... Չէ՞ որ նա էլ ճիշտ պահին, ճիշտ որոշում կայացրեց...
Ազգս պահամոլ, շահամոլ, պաշտոնամոլ, միտինգամոլ է դարձել... Միայն չասեք՝ դարձրին, մենք բոլորս ենք այդպիսին, բոլորս ենք պատասխանատու...
Մեկը պահը ջոկում, բացակայում է երկրից, մեկը չի քվեարկում, մեկը չի «ֆայմում» շնորհավորի, մեկը պահի տակ իրեն նախագահ է պատկերացնում, մի քանի հարյուր հոգի իրենց ժողովուրդ, մեկը պահի տակ թռնում է հարթակ, մյուսը պահի տակ...
Պահի տակ գրված մտորում...
Աստված, ՊԱՀ-իր, ՊԱՀ-պանիր ազգիս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել